Ադրբեջանում «պերսոնա նոն գրատա» (անցանկալի անձ) են հայտարարել Թուրքիայի 31 քաղաքացու, որոնց թվում են լրագրողներ, բլոգերներ, քաղաքագետներ, հասարակական և կրոնական գործիչներ, ինչպես նաև քաղաքական գործիչներ։ Որոշումը պայմանավորված է այն հայտարարություններով, որոնք, ադրբեջանական կողմի գնահատմամբ, ուղղված են երկրի ինքնիշխանության, ազգային անվտանգության և սահմանադրական կարգի դեմ, ինչպես նաև կրոնական արմատականության, բռնության և կրոնական ատելության ու թշնամանքի հրահրման հետ կապված գործունեությամբ։

Հրապարակված ցուցակում ընդգրկվել են թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներ, համացանցային նախագծերի հեղինակներ, հեռուստաալիքների աշխատակիցներ, կրոնական գործիչներ և քաղաքական կուսակցությունների անդամներ։

Նրանց թվում են թուրքական «Yeniden Refah» կուսակցության նախագահ Ֆաթիհ Էրբաքանը, «HÜDA PAR» կուսակցության փոխնախագահ Յահյա Ուղրուշը, Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Օմեր Ֆարուք Գերգերլիօղլուն, ինչպես նաև Այա Սոֆիայի մզկիթի նախկին իմամ-խաթիբ, Մարմարայի համալսարանի աստվածաբանության պրոֆեսոր Մեհմեթ Բոյնուքալընը։

Ցանկում ներառվել են նաև «Yeni Şafak», «Diriliş Postası», «Referans», «Akit TV» և «TV NET» լրատվամիջոցների հետ կապված լրագրողներ ու հեռուստահաղորդավարներ, ինչպես նաև մեդիաընկերությունների ու առցանց նախագծերի ներկայացուցիչներ։

Անցանկալի անձ հայտարարվածների ամբողջական ցանկը՝

Ահմեթ Բարիշ Իյիսոն — «İyison Medya» ընկերության և «Gazeteciabi» նախագծի ղեկավար։

Դեմոմ Օզյուր — բլոգեր։

Աքըմ Դուրու — TV8-ի և «Acunmedya»-ի աշխատակից։

Դուրսուն Էքեր — լրագրող, «File Prodüksiyon Hizmetleri» ընկերության աշխատակից։

Ադեմ Օզքյոսե — լրագրող, քաղաքական վերլուծաբան և գրող։

Մուհամմեդ Էմին Յըլդըրըմ — «Köklü Değişim» ամսագրի և մեդիա խմբի Ստամբուլի ներկայացուցիչ։

Ջյունեյթ Սեզեր — բլոգեր, սոցիոլոգ, հրապարակախոս և քաղաքական վերլուծաբան։

Սերհաթ Կոյունջու — հասարակական գործիչ։

Միքայիլ Այըլդըզ — կրոնական գրող և հետազոտող։

Ահի Արաթօղլու — հետազոտող, գրող, բանաստեղծ և սոցիոլոգ։

Մուհարրեմ Չավուշ — 2020–2025 թվականներին Բողազիչի շրջանում AK Parti կուսակցության երիտասարդական թևի նախագահ։

Ֆաթիհ Էրբաքան — «Yeniden Refah» կուսակցության նախագահ։

Յահյա Ուղրիշ — HÜDA PAR կուսակցության նախագահի տեղակալ։

Այդըն Բինբողա — տնտեսագետ և քաղաքական գործիչ։

Հաքքը Էրեն — «Köklü Değişim» ամսագրի աշխատակից։

Սաիթ Սեյիթօղլու — Բաթման նահանգում HÜDA PAR կուսակցության ֆինանսների և վարչական հարցերի բաժնի ղեկավար։

Մեհմեթ Բոյնուքալըն — Մարմարայի համալսարանի աստվածաբանության պրոֆեսոր, Այա Սոֆիա մզկիթի նախկին իմամ-խաթիբ։

Օքան Այթաշ — լրագրող, «Finansopia Medya» ընկերության սեփականատեր։

Մերթ Արմաղան — լրագրող։

Յաշար Յավուզ — «Yeni Şafak», «Diriliş Postası» և «Referans» պարբերականների լրագրող։

Ահմեթ Սըրրը Արվաս — բանաստեղծ, լրագրող և գրող։

Յուսուֆ Քափլան — գրող և լրագրող։

Էրդինչ Թեգմեն — «Erte Medya» ընկերության սեփականատեր։

Ահմեթ Չաքար — մարզական մեկնաբան և նախկին ֆուտբոլային մրցավար։

Հալիլ Աթաքան Այ — աստվածաբան։

Իսմայիլ Քըլըջարսլան — լրագրող, կապված TV NET-ի և «Yeni Şafak» թերթի հետ։

Մուրաթ Շահին — «Akit TV»-ի հաղորդավար։

Իրֆան Քայա Ուլգեր — «Akit TV»-ի հաղորդավար։

Ֆաթին Դաղըսթանլը — «Akit TV»-ի հաղորդավար։

Օմեր Ուլութաշ — «Toprak» կուսակցության նախագահ։

Օմեր Ֆարուք Գերգերլիօղլու — Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր։