Պետության աջակցությունն այս անգամ կվերաբերի «ԿԱՐԳՈ» փոխադրումներին։ Այս մասին հոկտեմբերի 21-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Նիստում քննարկվում էր Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև «Ծառայությունների առևտրի և ներդրումների մասին» համաձայնագրի վավերացման նախագիծը։
Մասնավորապես, ծրագրի շրջանակում պետությունը նախատեսում է «կարգո» փոխադրումների իրականացման ընթացքում սուբսիդավորել ավիակերոսինի ծախսերի 50%-ը։
«Արտահանման ռազմավարության մեջ նկարագրված են աջակցության այս մեխանիզմները։ Նույնանման մոտեցումներ են սահմանված նաև եվրոպական և եվրասիական շուկաների ուղղությամբ»,— ասել է նախարարը։





























