Ադրբեջանի բանակում հերթական միադեպն է գրանցվել. զինվորն սպանել է իր ծառայակցին:
Ինչպես հաղորդում է APA-ն, 19-ամյա զինվոր Զեքա Զիյա օղլու Հասիմովը դանակով հարվածել է ծառայակից Ռուսլան Ալլահվերդի օղլու Մամեդովին: Մամեդովը ստացված վնասվածքներից մահացել է:
Սպանություն կատարած զինվորը ձերբակալվել է:
Հաղորդվում է, որ մահացած զինվորը փորձել է բաժանել կռվողներին, սակայն ինքն է դանակի հարված ստացել:




























