Փարիզում անկարգություններից և խանութների թալանից հետո 557 մարդ է ձերբակալվել, հայտնել են դատախազությունից։ Նրանցից 433-ը չափահաս են, ինչը կազմում է ձերբակալվածների ընդհանուր թվի 78%-ը, գրում է Le Monde-ը։

Չափահաս ձերբակալվածներից 108-ին կասկածում են ջարդեր կամ բռնություն նախապատրաստելու մեջ, 244-ին՝ սեփականության դեմ ուղղված հանցագործությունների, 45-ին՝ իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու, յոթին՝ անձի դեմ ուղղված այլ հանցագործությունների մեջ։ Եվս 29 մարդ ձերբակալվել է այլ մեղադրանքներով։

Մոտ 60% դեպքերում ձերբակալությունները հանգեցրել են գործերի դատարան փոխանցելուն կամ այլ դատավարական գործողությունների։ Մասնավորապես, 53 մարդ դատարանի առաջ է կանգնել արագացված վարույթի կարգով, իսկ 41 մարդու նկատմամբ սկսվել է դատական քննության ընթացակարգ։ Ձերբակալությունների շուրջ 10%-ն ավարտվել է դատարան կանչերով կամ այլ միջոցներով։ Մնացած գործերը փակվել են առանց հետագա քննության։