Հակակոռուպցիոն դատարանը 2 ամսով կալանավորելու մասին որոշում կայացրեց Ստեփանավանի համայնքապետի «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արսեն Գևորգյանին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Նշենք, որ այսօր վաղ առավոտից իրավապահները համատարած խուզարկություններ էին սկսել Ստեփանավանում, որտեղ առաջիկայում սպասվում են ՏԻՄ ընտրություններ։ Խուզարկություններից հետո կուսակցության մի շարք աջակիցներ ձերբակալվել էին։ Այժմ դատարանում մեկ տասնյակից ավելի անձանց խափանման միջոցի հարցն է քննարկվում։ Նրանք մեղադրվում են ընտրակաշառք բաժանելու մեջ։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն անդրադարձել է այդ դեպքի ու որակել այն քաղաքական բնույթի հետապնդում։





























