«Բուրանովյան տատիկներն» Ուդմունտիայի ժողովրդական արտիստի կոչում են ստացել: Պատվավոր կոչումը նրանց տրվել է «արվեստի զարգացման եւ կատարողական բարձր վարպետության գործում մեծ ներդում ունենալու համար», հաղորդում է Ուդմուրտիայի կառավարության մամուլի ծառայությունը:

Ուդմուրտիայի ղեկավար Ալեքսանդր Վոլկովը նկատել է, որ «տատիկները» ճանաչում են բերել հանրապետությանը եւ ուդմուրտ ժողովուրդին ողջ աշխարհում: «Մենք պարզապես պարտավոր էինք շնորհակալ լինել ու խրախուսել նրանց»,-ասել է նա:

Մայիսի 30-ին Ուդմուրտիայի նախագահը նախատեսում է հանդիպել հռչակավոր տատիկների հետ իր նստավայրում: