ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը քաջարելել է նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆին, որը Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին «հումանիստ» է անվանել, հայտնում է Associated Press-ը։
Վենսը հայտարարել է, որ իր կարծիքով ավելի կարևոր է ազատ արձակել ամերիկացի մի քաղաքացու, որը ավելի քան չորս տարի գտնվել է ռուսական կալանքի տակ, քան քննադատել դիվանագետի խոսքերը։
«Ես համաձայն եմ Սթիվ Ուիթքոֆի հետ, որ գուցե ինչ-որ լավ բան է ասել մի մարդու մասին, որը հենց նոր ազատ է արձակել ամերիկացի պատանդին»,- ասել է Վենսը։
Ըստ ԱՄՆ փոխնախագահի՝ Ուիթքոֆը կատարում է դիվանագիտական առաքելություն և ժամանել է Ռուսաստան՝ կոնկրետ արդյունքի հասնելու համար։
«Ինձ շատ ավելի քիչ է մտահոգում այն, թե Սթիվն ինչ է ասել, քան այն փաստը, որ նա ամերիկացի պատանդին վերադարձնում է տուն՝ իր ընտանիքի մոտ։ Մենք բոլորս պետք է ուրախանանք դրանով, այլ ոչ թե գանգատվենք Սթիվ Ուիթքոֆի խոսքերից, որոնք նա ասել է արդյունքի հասնելու համար»,- ընդգծել է Վենսը։
Ավելի վաղ Ուիթքոֆը շնորհակալություն էր հայտնել Պուտինին ամերիկացի Սթիվեն Հաբբարդի ազատ արձակման համար։ Նրա այս հայտարարությունը արժանացել էր ԱՄՆ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներից ոմանց քննադատությանը։





























