ԱՄՆ ֆինանսների նախարարությունը չորեքշաբթի պատժամիջոցներ է սահմանել պանամական մի ընկերության և հունական Karnakis and Karnakis իրավաբանական ընկերության դեմ՝ մեղադրելով նրանց իրանական նավագնացությանը երկար տարիներ աջակցելու մեջ, հաղորդում է Reuters-ը։

Բացի այդ, ԱՄՆ ֆինանսների նախարարության Ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի ցանցը (FinCEN) վարչական ծանուցագիր է ուղարկել հունական բանկերից մեկին՝ Իրանի հետ հնարավոր կապերի քննության շրջանակում։ Բանկի անունը չի բացահայտվում։

FinCEN-ը նաև տեղեկատվություն տրամադրելու հարցումներ է ուղարկել ևս վեց եվրոպական բանկերի՝ կապված ԱՄՆ պատժամիջոցների տակ գտնվող իրանական ֆինանսական կազմակերպությունների հետ նրանց հարաբերությունների հետ։ Այս միջոցները ամերիկյան «Տնտեսական վտարանդի» գործողության մաս են կազմում, որը նպատակ ունի սահմանափակել Իրանի ֆինանսական ուղիները և կանխել պատժամիջոցների շրջանցումը։