ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները հայտարարել է, որ վերջին մի քանի օրում Ուկրաինայում հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում ոգևորիչ առաջընթաց է գրանցվել։
Նա շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջնորդության, իսկ Ուկրաինայի, Եվրոպայի և Ռուսաստանի ներկայացուցիչներին՝ քննարկումներին կառուցողական մասնակցության համար։
«Վերջին մի քանի օրում հուսադրող առաջընթաց է գրանցվել։ Մենք շնորհակալ ենք նախագահ Թրամփին՝ նրա առաջնորդության, իսկ մեր ուկրաինացի, եվրոպացի և ռուսաստանցի գործընկերներին՝ կառուցողական երկխոսության համար։ Առջևում դեռ շատ բարդ աշխատանք կա, բայց մենք իրական հնարավորություն ունենք դուրս գալու այս պատերազմի շրջանակից և հիմք ստեղծելու ապագա սերունդների համար տևական խաղաղության, անվտանգության և բարեկեցության համար»,- X սոցիալական ցանցում գրել է Քուշները։





























