Չորեքշաբթի երեկոյան Դամմամում գտնվող թագավոր Ֆահդի անվան միջազգային օդանավակայանը ենթարկվել է հարձակման, հայտնել է Սաուդյան Արաբիայի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը (GACA)։
Նշվում է, որ մեկ մարդ զոհվել է, ևս ութը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել։
Սաուդյան Արաբիան գլխավորում է արաբական կոալիցիան, որը ռազմական աջակցություն է ցուցաբերում Եմենի կառավարական զորքերին հութիների դեմ պայքարում և ավիահարվածներ է հասցնում նրանց դիրքերին։ Ի պատասխան՝ հութիները ռազմական գործողություններ են իրականացնում թագավորության ենթակառուցվածքների դեմ։





























