Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ իր ռազմական դոկտրինան այժմ դառնում է «հարձակողական և ասիմետրիկ»։
«Նախկինում Իրանի պաշտպանական դոկտրինան բացառապես պաշտպանական էր. մենք հայտարարում էինք, որ եթե մեզ վրա հարձակվեն, կպատասխանենք», - SNN գործակալությանը տված հարցազրույցում ասել է ԻՀՊԿ ներկայացուցիչ, բրիգադային գեներալ Հոսեյն Մոհեբբին։
Մերձավոր Արևելքում լարվածության աճի ֆոնին ԻՀՊԿ ներկայացուցիչը նաև «ներխուժմամբ» է սպառնացել ցանկացած երկրի, որը կհարձակվի Իրանի վրա։
«Այժմ մենք ասում ենք՝ եթե որևէ երկիր հարձակվի մեզ վրա, մենք ոչ միայն կպատասխանենք, այլև կներխուժենք նրա տարածք։ Մեր դոկտրինան դառնում է հարձակողական և ասիմետրիկ։ Մենք հակառակորդին կհարվածենք այնպես, որ նա գիտակցի մեր գործողությունների ամբողջ հզորությունը», - ընդգծել է գեներալը։





























