Գիտնականներին հաջողվել է մաշկի բջիջները վերածել սրտամկանի բջիջների, որոնք ունակ են կրճատվել: Դա կօգնի այն մարդկանց վերականգնմանը, ում սիրտը լրջորեն թուլացել է կաթվածից հետո:
Հիվանդի հյուսվածքները վերածրագրավորվում են հատուկ գեների միջոցով, որոնք բջիջը վերադարձնում են «անհաս վիճակի»:
Ստացված ցողունային բջիջները հումք են դառնում սրտամկանի երիտասարդ բջիջների համար, գրում է The Guardian-ը:
Սրտաբան Լիոր Հեթշտեյնի խումբը` Հայֆայի տեխնոլոգիական ինստիտուտից փորձարկում է արել երկու տղամարդու վրա` 51 եւ 61 տարեկան: Սակայն չեն պատվաստել` հնարավոր բարդացումների մտավախություն ունենալով:
Բայց առնետների վրա փորձարկումը բարեհաջող ավարտ է ունեցել, արդյունքները հրապարակվել են European Heart Journal-ում:
Հեղինակների գնահատականներով եւս տասը տարի կպահանջվի մեթոդի ստուգման համար:




























