ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ հնարավոր եռակողմ հանդիպումը պետք է նվիրված լինի նաև միջուկային սպառազինությունների կրճատմանը։

«Խոսքը ապամիջուկայնացման մասին է։ Այնպես որ, խնդիրը միայն դրանով չի սահմանափակվում։ Բայց մենք դեռ շատ քայլեր ունենք անելու։ Այդուհանդերձ, կարծում եմ՝ սա երբևէ եղած ամենամոտ հանգրվանն է։ Դուք էլ եք տեսնում այն, ինչ ես»,— ասել է Թրամփը նախագահական լրագրողական խմբի ներկայացուցիչներին։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը նշել էր, որ կցանկանար եռակողմ հանդիպում կազմակերպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՉԺՀ ղեկավար Սի Ծինփինի հետ։ «Մենք կխոսեինք միջուկային զենքի և ապամիջուկայնացման մասին»,— մանրամասնել էր Թրամփը։

Իր հերթին Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ Չինաստանն արդեն զբաղվում է ՌԴ, ԱՄՆ և ՉԺՀ առաջնորդների հանդիպման նախապատրաստմամբ, և հանգամանքների բարենպաստ դասավորության դեպքում այն կներառվի Շենչժենում կայանալիք ԱԽՏՀ (APEC) գագաթնաժողովի ծրագրում։