Նավթի գներն այսօր առավոտյան զգալիորեն աճում են՝ Մերձավոր Արևելքից մատակարարումների հետ կապված մտահոգությունների և Միացյալ Նահանգներում պաշարների նվազման ֆոնին։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքը կազմում է 111,03 դոլար՝ մեկ բարելի դիմաց, ինչը 2,21 դոլարով (2,03%) ավելի է նախորդ սակարկությունների փակման ցուցանիշից։ Չորեքշաբթի այս պայմանագրերը թանկացել էին 0,03 դոլարով (0,03%)՝ հասնելով 108,82 դոլարի։
Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային սակարկություններում WTI տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների գինն աճել է 1,74 դոլարով (1,79%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով 98,89 դոլարի։ Նախորդ նստաշրջանի արդյունքներով դրանց արժեքը նվազել էր 0,67 դոլարով (0,68%)՝ կազմելով 97,15 դոլար։




























