Էստոնիայի արտաքին գործերի նախարար Ուրմաս Պաէտն, մայիսի 24-ին, ընդունել է Էստոնիայում ՀՀ դեսպան Արա Այվազյանին: Կայացած զրույցի ընթացքում Էստոնիայի արտաքին գերատեսչության ղեկավարն ու Հայաստանի ներկայացուցիչը քննարկել են երկկողմ եւ բազմակողմ օրակարգի մի շարք հարցեր ու  տարածաշրջանային խնդիրներ:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաեւ արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացում տեղի ունեցած վերջին զարգացումներին: Այդ համատեքստում Էստոնիայի ԱԳ նախարարն ընդգծել է, որ իր երկիրը սատարում է ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը` միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների հավասարազոր կիրառման միջոցով:

Նախարարը, կարեւորելով բարձր մակարդակով պարբերական շփումների անհրաժեշտությունն երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար, վերահաստատել է իր հայ գործընկերոջը Էստոնիա պաշտոնական այց կատարելու հրավերը: