Հայաստանում բարձրացվել է առանձին զորամասերի (գումարտակ, դիվիզիոն, էսկադրիլիա) հրամանատարների և նրանց տեղակալների՝ ռազմաուսումնական հաստատություններ ընդունվելու տարիքային առավելագույն շեմը։ Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության հոկտեմբերի 22-ի նիստում։
Տարիքային շեմը 37-ից հասցվել է 45-ի։
Նշվում է, որ սա հնարավորություն կտա տվյալ պաշտոնատար անձանց մասնակցելու բարձրագույն ռազմաուսումնական հաստատությունների ընդունելությանը։





























