Կառավարության աշխատակիցների միջին ամսական աշխատավարձի բարձրացման արդյունքում «Աշխատակիցների աշխատավարձեր և պարգևատրումներ» ծախսային հոդվածով կներգրավվեն շուրջ 41,8 մլն դրամի (մոտ 116 հազար դոլար — խմբ.) լրացուցիչ ֆինանսական միջոցներ։ Համապատասխան որոշումն ընդունվել է Կառավարության հոկտեմբերի 22-ի նիստում։

Գումարը կհատկացվի վարչապետի աշխատակազմին։

Որոշման համաձայն՝ ևս 62,1 մլն դրամ (մոտ 172 հազար դոլար — խմբ.) է տրամադրվում մինչև տարեվերջ սպասվող ծախսերի համար, որից 40,5 մլն դրամը (մոտ 112 հազար դոլար — խմբ.) կուղղվի արտերկրյա գործուղումներին ու այլ նպատակներին։