COP17-ի անցկացման համար հատկացվել է հավելյալ 1,6 միլիարդ դրամ (շուրջ 4,7 միլիոն դոլար – խմբ.)։ Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության հոկտեմբերի 22-ի նիստում։
Գումարը կուղղվի «Կապույտ գոտու» կազմակերպչական ծառայությունների ձեռքբերմանը։
Որոշման նպատակն է պատշաճ մակարդակով կազմակերպել Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի շրջանակում նախատեսված միջոցառումը։





























