Գրանցված աշխատատեղերի քանակով ռեկորդ է սահմանվել։ Այս մասին հոկտեմբերի 22-ին ՀՀ կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա պարզաբանեց, որ սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, այս ցուցանիշն աճել է 15 հազարով, իսկ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ՝ 39 751-ով (4,1%)։

Վարչապետի խոսքով՝ միջին աշխատավարձն աճել է 28 518 դրամով կամ 7%-ով, իսկ նախահեղափոխական 2017 թվականի սեպտեմբերի համեմատ աշխատատեղերի թիվն ավելացել է ավելի քան 311 հազարով։

«Հայաստանում նույնիսկ տեսողականորեն նկատելի է տնտեսական ակտիվությունը»,- հավելեց Փաշինյանը։

Նա նաև հայտնեց, որ 2025 թվականի արդյունքներով ՀՆԱ-ն 2018-ի համեմատ աճել է 54%-ով։