Երևանի կենտրոնի որոշ հատվածներում կարգելվի կանգառը, կգործի տարհանիչ: Այս մասին NEWS.am—ին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
«Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հոկտեմբերի 23-ից Վահան Տերյան փողոցի և Սայաթ-Նովա պողոտայի` կից սխեմայում նշված ճանապարհահատվածներում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը և կգործի տարհանիչը»,-նշված է հայտարարության մեջ:
Այսպիսով, քաղաքապետարանը ոչ միայն կասկածելի սահմանափակումներ է մտցնում, այլև շփոթում է «կայանել» և «կանգառ» տերմինները։ Ակնհայտ է, որ այս դեպքում խոսքը կայանման մասին է, այլ ոչ թե կանգառի։





























