Խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը մեր կառավարության հանձնառությունն է։ Այս մասին հոկտեմբերի 22-ին Հայաստանի կառավարության նիստում հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը։
«Մենք ցանկանում ենք տեսնել այս փաստաթուղթը ստորագրված և վավերացված, որովհետև հաղորդակցությունները ոչ միայն տնտեսական բաղադրիչ ունեն, այլև խաղաղության ամրապնդման առաքելություն», — նշել է նա։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես հայտարարել է, որ անհրաժեշտ է խաղաղության համաձայնագիրը ստորագրել հնարավորինս շուտ։
Նա հերքեց այն լուրերը, թե իբր հայտարարել է, որ փաստաթուղթը կստորագրվի 2031 թվականին։ «Ես ասել եմ՝ մինչև 2031 թվականը»,- պարզաբանեց վարչապետը՝ նկատի ունենալով, որ ընտրությունների արդյունքում տրվող մանդատը հաշվարկված է հինգ տարվա համար։
«Բայց մեր ծրագրերի մեջ չի մտնում գործընթացը ձգձգելը»,- հավելեց Փաշինյանը։




























