Արարատի մարզում 44-ամյա կինը ոստիկաններին հայտնել է, որ անհայտ անձը ներխուժել է իր սենյակ, ցուցադրել սեռական օրգանները, հարձակվել, կոտրել հեռուստացույցն ու պահարանը և դիմել փախուստի
Հոկտեմբերի 10-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժին է զանգահարել Արարատի մարզի բնակիչ 46-ամյա տղամարդ և հայտնել, որ անհայտ անձը հարձակվել է իրենց տան վրա, և հանցագործը տարածքում է, հաղորդում է Shamshyan.com—ը։
Տեղում ահազանգած տղամարդու կինը ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 20։50-ի սահմաններում, անհայտ անձը, օգտվելով իրենց սենյակի դուռը բաց լինելու հանգամանքից, ներս է մտել սենյակ, ցուցադրել իր սեռական օրգանները, իր հասցեին հնչեցրել հայհոյանքներ, որից հետո հարձակվել է իր վրա, աթոռով հարվածել իրեն, կծել մատը, կոտրել հեռուստացույցն ու պահարանը և դիմել փախուստի։
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ անհայտ անձի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։





























