Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն այսօր՝ հոկտեմբերի 22–ին, կառավարության նիստից հետո չցանկացավ պատասխանել լրագրողների հարցերին։ Նա արագ նստեց մեքենան ու հեռացավ։
Իսկ լրագրողներին հետաքրքրում էր Տավուշի մարզում ադրբեջանցու կողմից սահմանը հատելու փաստը։
Հիշեցնենք, որ տեղեկությունը հայտնի էր դարձել երեկ, սակայն ԱԱԾ–ն միայն այսօր է հաստատել լուրը՝ նշելով. «2026թ. հոկտեմբերի 19-ին՝ 17:50-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության տարածքում (Տավուշի մարզ) հայտնաբերվել է Թովուզի շրջանի Չատախ գյուղի բնակիչ, 1968թ. ծնված Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Քասիմով Յաշար Ալի Օղլուն:
Իրականացված ստուգողական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ԱՀ քաղաքացին ՀՀ տարածքում հայտնվել է մոլորվելու արդյունքում:
Ձեռնարկվում են համապատասխան գործողություններ ԱՀ քաղաքացուն վերադարձնելու նպատակով»։





























