Կենտրոն վարչական շրջանի Դեմիրճյան փողոցում իրականացվող գծանշումների գործընթացը չխոչընդոտելու համար խնդրում ենք հոկտեմբերի 22-ին` ժամը 21:00-07:00-ն, մեքենա չկայանել: Այս մասին NEWS.am–ին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

«Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,–ասված է հաղորդագրության մեջ։