ԵԱՏՄ անդամ երկրներն իրավունք չունեն երկրին հեռացնեն կազմակերպությունից։ Այս մասին Կառավարության հոկտեմբերի 22-ի նիստից հետո կայացած ավանդական ճեպազրույցի ժամանակ, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով ԵԱՏՄ անդամ երկրների ներկայացուցիչների վերջին հայտարարությունը։
Միաժամանակ նա նշել է, որ նման հնարավորություն նախատեսված է ՀԱՊԿ շրջանակում։
Մատնանշելով, որ ԵԱՏՄ-ում և ՀԱՊԿ-ում նույն պետություններն են, Փաշինյանը հարցադրում արեց, թե ինչու այդ դեպքում Հայաստանին չեն հեռացնում ՀԱՊԿ-ից։
«Պատմության մեջ առաջին անգամ է, որ մետրոպոլյան մեզ ոչ թե դեպի ինքն է ձգում, այլ, ըստ էության, անուղղակի կերպով ասում են՝ ձեզ կհեռացնենք մեզնից։ Նման դեպք հայ ժողովրդի պատմության մեջ նախկինում երբեք տեղի չի ունեցել», — ասաց Կառավարության ղեկավարը։
Այնուհետև նա առաջարկեց արձանագրել մեկ փաստ՝ նախորդ շրջանում Հայաստանի նկատմամբ կիրառված սահմանափակումները ո՛չ տնտեսական, ո՛չ էլ քաղաքական առումով չհանգեցրին այն ակնկալվող արդյունքներին, որոնց ցանկանում էին հասնել ինչպես Հայաստանում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս գտնվող որոշակի շրջանակները։
«Ընդ որոմ նման էֆեկտի հասնելու, այդ թվում Հայաստանում ներքաղաքական անկայունություն հրահրելու արդեն երրորդ դեպքն է լինելու։ Որովհետև ես տեսնում եմ, որ Հայաստանում էլ և նրանից դուրս էլ կան ուժեր, որ այս աշխատանքային իրավիճակը փորձել ու փորձ են անելու օգտագործել․ Ոչ միայն Հայաստանում քաղաքական անկայունություն հրահրելու, բայց անկայունություն կոնկրետ պատճառ էլ ունի՝ այն Հայաստանի դե-ֆակտո անկախության վերացումն է», — ընդգծեց վարչապետը։
Փաշինյանը պնդեց, որ վերջին երեք տարվա ընթացքում սա տեղի է ունենում արդեն երրորդ անգամ։
Նրա խոսքով՝ առաջին նման դեպքը Լեռնային Ղարաբաղի բնակչության բռնի տեղահանումն էր 2023 թվականին, իսկ երկրորդը՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները։
«Հիմա նախապատրաստվում է երրորդ փորձը, որը լայնորեն կիրառվող գաղտնի ծրագրի մաս է կազմում», — հայտարարեց Կառավարության ղեկավարը՝ նշելով, որ տվյալ պարագայում խոսքը ոչ թե տնտեսական, այլ քաղաքական գործոնի մասին է։
Նրա խոսքով՝ նպատակը ներքին անկայունություն հրահրելն ու երկրի նկատմամբ փաստացի վերահսկողություն հաստատելն է։





























