Եթե նախորդ տարիներին վերջին զանգի օրը արտառոց միջադեպեր էին տեղի ունենում աշակերտների մասնակցությամբ, ապա այս տարի շրջանավարտների ծնողների: Այսօր նման «ունիկալ» դեպք է տեղի ունեցել Չարբախում գտնվող թիվ 79 ավագ դպրոցում: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ առավոտյան` Վերջին զանգի միջոցառումից հետո, դպրոցի բակում հնչել են կրակոցներ, ինչը խուճապի է մատնել դպրոցում գտնվողներին:

Րոպեներ անց դեպքի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցները եւ պարզվել է, որ շրջանավարտներից մեկի հայրը ոգեւորված տոնակատարությունից` որոշել է անակնկալ մատուցել աշակերտներին եւ մեքենայում գտնվող ատրճանակով կրակ է բացել: Ավելի ուշ պարզվել է, որ այն պատկանում է շրջանավարտի հորեղբորը: Միջադեպը հաստատել են նաեւ ոստիկանությունից:

Մեր թղթակցի հետ զրույցում նշել են, որ այն որսորդական հրացան է եղել, որն առգրավվել է, իսկ շրջանավարտի հորեղբորը  բերման են ենթարկվել: