ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը պարբերաբար վերահաստատում են, որ պատրաստ են շփվել ցանկացած պահի։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Նախագահները մշտապես պատրաստակամություն են հայտնում խոսելու՝ ինչպես ասում են, առաջին իսկ ցանկության դեպքում կամ ցանկացած պահի»,- նշել է նա։

Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել հոկտեմբերի 9-ին։