Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է կառավարության կազմում լայնածավալ փոփոխությունները։ Արդյունքում վերադասավորումները անդրադարձել են փոխվարչապետների բլոկին, կառավարության աշխատակազմին և Տրանսպորտի նախարարությանը։
Հաստատված հիմնական փոփոխությունները․
Յուրի Տրուտնևն ազատվել է փոխվարչապետի և Հեռավորարևելյան դաշնային օկրուգում նախագահի լիազոր ներկայացուցչի պաշտոններից։
Օլեգ Կոժեմյակոն նշանակվել է փոխվարչապետ և Հեռավորարևելյան դաշնային օկրուգում նախագահի լիազոր ներկայացուցիչ։
Դմիտրի Գրիգորենկոն հեռացել է փոխվարչապետի և կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։
Փոխվարչապետ–կառավարության աշխատակազմի ղեկավար է նշանակվել Իրինա Օկլադնիկովան։
Անտոն Սիլուանովը նշանակվել է փոխվարչապետ՝ միաժամանակ պահպանելով ֆինանսների նախարարի պաշտոնը։
Անդրեյ Նիկիտինը նշանակվել է փոխվարչապետ։ Նոր պաշտոնը ստանձնելուն զուգահեռ՝ նա լքում է տրանսպորտի նախարարի պոստը։
Տրանսպորտի նոր նախարար է նշանակվել «Ռոսավիացիայի» ղեկավար Դմիտրի Յադրովը։





























