Թուրքիայի կենտրոնական բանկը 1 տոկոսային կետով իջեցրել է հիմնական տոկոսադրույքը՝ 37%-ից դարձնելով 36%։ Այս որոշումը կայացվել է Դրամավարկային քաղաքականության կոմիտեի նիստում։
Սա տարեսկզբից ի վեր տոկոսադրույքի առաջին նվազեցումն է։ Կենտրոնական բանկը նաև կրճատել է բանկերի մեկօրյա վարկավորման տոկոսադրույքը՝ 40%-ից հասցնելով 39%-ի, իսկ մեկօրյա ներգրավման տոկոսադրույքը՝ 35,5%-ից դարձնելով 34,5%։
Թեև ամսական կտրվածքով տատանումներ լինում են, գնաճի վերջին տվյալներն ու առաջանցիկ ցուցանիշները հաստատում են գնաճային ընդհանուր տեմպի նվազումը։ Տնտեսական ակտիվության ցուցանիշներն ու ներքին գների վրա առաջարկի գործոնների սահմանափակ ազդեցությունը վկայում են, որ ներքին պահանջարկը դեռևս թույլ է»,- նշել է Կենտրոնական բանկը։ Միաժամանակ գլխավոր դրամատունը զգուշացրել է, որ աշխարհաքաղաքական լարվածությունն ու էներգակիրների թանկացումը շարունակում են գնաճային ռիսկեր պարունակել։





























