Եթե հիշողության հետ կապված խնդիր չունենայիք, կհիշեիք, որ ձեր նշած հարցերի մեծ մասին ես անդրադարձել եմ։ Այս մասին կառավարության նիստից հետո ավանդական ճեպազրույցի ընթացքում հոկտեմբերի 22-ին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով իր նախկին հայտարարությունների մասին հարցին, որոնք հետագայում, լրագրողի ձևակերպմամբ, սուտ էին դուրս եկել։
Մասնավորապես, Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ ժողովրդից թաքուն որևէ փաստաթուղթ չի ստորագրելու, Լեռնային Ղարաբաղի անունից բանակցություններ չի վարելու, Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու մանդատ չի տալու և այլն։
Ի պատասխան՝ կառավարության ղեկավարը չի հերքել, որ իր հայտարարությունները հետագայում սուտ են դուրս եկել․
«Ես այդ հարցով արդեն պարզաբանումներ տվել եմ»,- ասել է վարչապետը։





























