ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 22-ին, կազմել է 361.33 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.07 դրամով։ Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 405.23 դրամ (նվազել է 0.69 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.45 դրամ (աճել է 0.04 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 359–359.5 դրամով, վաճառվում է 362-364 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 399-402 դրամով, վաճառվում է 408–413 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 3.95–4.23 դրամով, վաճառվում է 4.40–4.57 դրամով: Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 360 դրամով, վաճառվում՝ 362.5 դրամով:

Եվրոն գնվում է 404 դրամով, վաճառվում է 407 դրամով:

Ռուբլին գնվում է 4.18 դրամով, վաճառվում է 4.27 դրամով: