Հայաստանը գտնվում է Արեւելյան Եվրոպայի եւ Արեւմտյան Ասիայի խաչմերուկում. պատերազմները հայերին սփռել են ողջ աշխարհով մեկ` Մերձավոր Արեւելք, Ֆրանսիա, Ռուսաստան, ԱՄՆ: Այս մասին գրում է Ջիմ Հիլիբիշը` The Sleepy Eye Herald Dispatch-ում:
Այդուհանդերձ, նրանք պահպանել են իրենց էթնիկ ժառանգությունը համախմբված համայնքներում, նրանց խոհանոցը, պատմությունը կապում է իրար:
Հայաստանը շրջապատող երկրները հայտնի են իրենց սուր բուրմունքով ուտեստներով, իսկ հայերը հակառակ դիրքերում են: Նրանք կարծում են, որ եթե ուտելիքը թարմ է, նրան անհրաժեշտ է միայն աղ, բիբար եւ, հնարավոր է, մի փոքր սխտոր: Դաղձը հայերի մոտ ֆավորիտ է:
Հայերը սիրում են տապակած միս, հատկապես գառան միսը զեյթունի ձեթի մեջ` դաղձով: Նրանք գրիլներ են տեղադրում քաղաքներում, որպեսզի կերակրեն ճանապարհորդներին:
Հայկական մսային ուտեստները երկար պահելու համար չորացնում են, որպեսզի կոնցենտրացնեն համը:
Հայկական կարտոֆիլով աղցանը ամենասիրվածներից : Այնտեղ չի օգտագործվում մայոնեզ, մանանեխ, դա համարյա մաքուր կարտոֆիլային ուտեստ է: Ինչպես բոլոր մյուս հայկական ուտեստների դեպքում, սրա բաղադրիչները եւս նվազագույնն են, իսկ պատրաստելու ժամանակը` շատ կարճ:




























