Դադարեցվել է Դիլիջանի Թբիլիսյան խճուղում գործող բենզալցակայանի և հեղուկացված ածխաջրածնային գազի լցակայանի շահագործումը:
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Տավուշի մարզային բաժնում ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի որոշման հիման վրա հարուցված կատարողական վարույթի շրջանակում հարկադիր կատարողի կողմից իրականացված կատարողական գործողությունների արդյունքում ամբողջությամբ դադարեցվել է Տավուշի մարզ, ք.Դիլիջան, Թբիլիսյան խճուղի 14/14 հասցեում գործող բենզալցակայանի և հեղուկացված ածխաջրածնային գազի լցակայանի շահագործումը մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։





























