Հայաստանի ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը զբաղեցրած պաշտոնից ազատել է ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (6-րդ վարչության) պետին:

NEWS.am-ի տեղեկություններով, գնդապետ Գագիկ Ավետիսյանին տեղափոխել են կադրերի ռեզերվ: Նրա փոխարեն 6-րդ վարչության պետի պաշտոնում դեռ նշանակում չի եղել: