Ամերիկյան Nvidia կորպորացիան Տաջիկստանում կբացի Կենտրոնական Ասիայում առաջին արհեստական բանականության հաբը, հայտնում է «Ասիա-Պլյուս» գործակալությունը։
Հարթակի ստեղծման մասին հայտարարել են հոկտեմբերի 21-ին Բեռլինում անցկացված Nvidia GTC 2026 համաժողովում։ Հաբը կզբաղվի արհեստական բանականության ոլորտի մասնագետների պատրաստմամբ և ֆիզիկական ԱԲ տեխնոլոգիաների, դրանց թվում՝ ռոբոտատեխնիկայի, ներդրմամբ։
Հարթակը կտեղակայվի Դուշանբեում Area AI-ի բազայի վրա, որը պաշտոնապես բացվել է 2026 թվականի հունվարին։ Ենթադրվում է, որ նոր տեխնոլոգիաները կներդրվեն Տաջիկստանի արդյունաբերության և Կենտրոնական Ասիայի այլ երկրների մեջ։



























