Թաիլանցիները վիրավորվել են Lady Gaga-ից` «կեղծ Ռոլեքսի» մասին թվիթի պատճառով: Որոշ բլոգերներ նույնիսկ կոչ են արել բոյկոտել երգչուհու համերգը, որին այդքան սպասել էին:

Ինչպես հաղորդում են Թաիլանդի լրատվամիջոցները, Lady Gagaն, մայիսի 24-ի գիշերը ժամանելով Բանգկոկի օդանավակայան, հայտնել է, որ ցանկանում է այցելել «կանանց շուկա», որտեղ ցանկանում է ձեռք բերել «կեղծ Ռոլեքս»:

Թաիլանդի բնակիչները լավ գիտեն, որ մտավոր սեփականության իրավունքների հարգման առումով իրենց երկիրը հեռու է կատարյալ լինելուց, բայց երբ այդպիսի դիտողություն է անում օտարերկրացին, նրանք դա որպես վիրավորանք են ընկալել:

Բանգկոկում հայտնի DJ Սուրահիթ Սիամվալան իր Twitter-ում գրել է, որ թեեւ ինքը այսօրվա համերգի տոմս ունի, սակայն չի գնալու համերգին եւ կոչ է արել բոլորին հետեւել իր օրինակին, հաղորդում է NEWSru.com-ը:

Lady Gaga-ն համերգ կտա Բանգկոկի 65 հազարանոց մարզադաշտում: Երգչուհու երկրպագուները գալիս են հարեւան երկրներից: Մասնավորապես, մի քանի հազար երկրպագուներ են եկել Վիետնամից: