Ռումինիայի հարավային Պիտեշտի քաղաքում Արմանդ Քելինեսկուի անվան տեխնոլոգիական քոլեջում հինգշաբթի առավոտյան 15-ամյա աշակերտը մաչետեով հարձակվել է երկու համադասարանցիների վրա, հայտնում է ePitesti-ն։
Դեռահասներից մեկը ստացել է նախաբազկի վնասվածք և տեղափոխվել հիվանդանոց, երկրորդը ևս տուժել է։
Արջեշ շրջանի դպրոցական կրթության տեսչության տվյալներով՝ հարձակումը տեղի է ունեցել դպրոցական զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ։
Ենթադրվում է, որ պատճառը վրեժխնդրությունն է եղել աշակերտների միջև նախկինում տեղի ունեցած ընդհարման պատճառով։ Կասկածյալը ոստիկանության հսկողության տակ է, դեպքի հանգամանքները քննվում են։
Սա մեկ շաբաթվա ընթացքում արդեն երկրի ուսումնական հաստատությունում հարձակման երկրորդ դեպքն է։
Ավելի վաղ Ռումինիայի Բիստրիցա-Նեսեուդ շրջանում դեռահասը դանակով հարձակվել էր ուսուցչի և 12-ամյա դպրոցականի վրա, նրանց հոսպիտալացրել էին, իսկ հարձակվողը ձերբակալվել էր։





























