Իրանի Ֆորդո քաղաքի մերձակայքում գտնվող ստորգետնյա ատոմային համալիրում ուրանի հետքեր են հայտնաբերվել, որ հարստացված է եղել մինչեւ 27 տոկոս:
Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, վկայակոչելով Reuters-ը, «ապացույցները» հայտնաբերվել են ԱԷՄԳ-ի փորձագետների կողմից:
Հարստացման նման մակարդակը գերազանցում է 20 տոկոսը, որն անհրաժեշտ է օնկոլոգիայում քաղցկեղի բջիջների դեմ պայքարելու համար:
ԱԷՄԳ-ն արդեն դիմել է Թեհրանին` պարզաբանումների համար, քանի որ Թեհրանը նախկինում հայտարարել էր, թե չի պատրաստվում հարստացնել ուրանը բժշկական մակարդակից ավելի:
Միեւնույն ժամանակ փորձագետները նշում են, թե ուրանի ստացումը կարող է խոտանի հետեւանք լինել:
Նշենք, որ ատոմային զենքի համար պահանջվում է մինչեւ 90 եւ ավելի տոկոս հարստացված ուրան:




























