Ֆլորիդայի դաշնային դատավորը պարտավորեցրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ոչ ուշ, քան դեկտեմբերի 11-ը ցուցմունք տալ բրիտանական BBC հեռարձակող կորպորացիայի դեմ իր զրպարտության հայցով, հաղորդում է Associated Press-ը։
Հակառակ դեպքում դատարանը կարող է մերժել հայցը, որով Թրամփը BBC-ից 10 միլիարդ դոլարի փոխհատուցում է պահանջում։
Որոշումն ընդունել է դաշնային դատավոր Էնջոլիկե Լեթը, երբ BBC-ի իրավաբանները ամերիկայի նախագահին մեղադրել են դատավարությունը ձգձգելու մեջ։ Թրամփը պետք է ցուցմունք տար հոկտեմբերի 16-ին, սակայն չեղարկել է հանդիպումը՝ հղում անելով «պետական կարևորության հարցի»։
BBC-ի փաստաբան Չարլզ Տոբինը դատարանին հայտնել է, որ հարցաքննությանը մասնակցելու փոխարեն Թրամփը մեկնել է քաղաքական հանրահավաքի և դրամահավաք միջոցառման։
«Նա զբաղվել է կուսակցական քաղաքականությամբ և այն վեր է դասել ցուցմունք տալուց»,- ասել է Տոբինը։
Այժմ Թրամփը պետք է ներկայանա հարցաքննության մինչև դեկտեմբերի 11-ը, հակառակ դեպքում նրա 10 միլիարդ դոլարի հայցը կարող է մերժվել։





























