ԱՄՆ-ում աշխատող կանադացի դիվանագետներին արգելել են հանդիպել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում առաջադրված թեկնածուների հետ և նույնիսկ առանց հատուկ թույլտվության նրանց հետ գտնվել նույն սենյակում։ Օտտավան միաժամանակ իր ներկայացուցիչներին խորհուրդ է տվել զուսպ վարք դրսևորել, որպեսզի խուսափեն նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից ամերիկյան քաղաքականությանը միջամտելու մեղադրանքներից, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին։

Ըստ երեքշաբթի տարածված գրավոր հրահանգների՝ սահմանափակումները վերաբերում են Ներկայացուցիչների պալատի բոլոր թեկնածուներին և ԱՄՆ Սենատի թեկնածուների մոտ մեկ երրորդին։ Բացառություններ հնարավոր են միայն հատուկ թույլտվության առկայության դեպքում։

Ինչպես նշում են աղբյուրները, կանադական կողմը ձգտում է թույլ չտալ մի իրավիճակ, երբ դիվանագետների գործողությունները Թրամփի վարչակազմի կողմից կարող են որպես ընտրարշավի ընթացքի վրա ազդելու փորձ մեկնաբանվել։

ԱՄՆ-ում միջանկյալ ընտրությունները կորոշեն Կոնգրեսի երկու պալատների կազմը և կարող են ազդել Թրամփի վարչակազմի՝ իր քաղաքական օրակարգն առաջ մղելու կարողության վրա։