Վերահսկվող անձանց գրանցամատյանը, որում ընդգրկվում են միգրացիոն օրենսդրությունը խախտողները, ապացուցել է իր արդյունավետությունը։ Դրա մասին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը՝ պետական միգրացիոն քաղաքականության հարցերով Անվտանգության խորհրդի միջգերատեսչական հանձնաժողովի նիստի արդյունքներով, հաղորդում է РИА Новости-ն։

«Գրանցամատյանը գործում է անցյալ տարվա փետրվարից։ Ընդհանուր առմամբ, այն ապացուցել է իր արդյունավետությունը»,- ասել է Մեդվեդևը։

Գրանցամատյանի աշխատանքի մասին Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալը հայտնել է Max հարթակի իր ալիքում։ Համակարգը միգրացիոն օրենսդրությունը խախտած օտարերկրացիների իրավունքների սահմանափակումներ է նախատեսում։