ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանը էներգետիկ ընկերությունների ղեկավարներին է ներկայացրել «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գարիկ Նալբանդյանին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են օրակարգային մի շարք հարցեր՝ կապված էներգետիկ ոլորտում ընթացիկ աշխատանքների, առկա խնդիրների և համագործակցության հետագա կազմակերպման հետ։