Սիրիան ի վիճակի չէ վճարել ՄԱԿ-ի անդամավճարը, քանի որ չի կարող հաշիվ բացել ամերիկյան բանկում: Այդ մասին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողի հինգերորդ կոմիտեում ելույթի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ենրկայացուցիչ Բաշար Ջաֆարին:

Ինչպես հաղորդում է NEWSru.com-ը, անցած տարեսկզբին ամերիկյան մի բանկ (J.P. Morgan Chase-ը) փակել էր հավատարմագրված մի շարք դիվանագիտական առաքելությունների հաշիվները: Մեծ դժվարությամբ հաջողվել էր հաշիվ բացել վաշինգոնյան մեկ այլ բանկում, սակայն այն եւս, ըստ դիվանագետի, անակնկալ կերպով փակել է հաշվեհամարը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Նշենք, որ ԱՄՆ-ն, որպես ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակն ընդունող երկիր,  պարտավոր է երաշխավորել, որպեսզի ՄԱԿ-ի անդամ բոլոր-երկրները բանկային հաշիվներ ունենան: