ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հանրապետականների հաջողությունը Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում կախված կլինի նրանից, թե արդյոք իրեն կհաջողվի ապահովել բարձր մասնակցություն իր կողմնակիցների շրջանում։
«Երբ ես մասնակցում եմ ընտրություններին, մենք գրեթե 50%-ով ավելի շատ ընտրողներ ենք ունենում։ Այսպիսով, եթե ես կարողանամ իմ ընտրողներին բերել ընտրատեղամասեր, մենք կհաղթենք։ Եթե չկարողանանք ընտրողներին բերել, ապա, կարծում եմ՝ ոչ»,- ասել է Թրամփը լրագրողներին։
ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 3-ին։ Ամերիկացիները կորոշեն Ներկայացուցիչների պալատի ամբողջ կազմը և Սենատի 100 տեղերից 35-ի ճակատագիրը։ Այժմ Կոնգրեսի երկու պալատներն էլ վերահսկում են հանրապետականները, որոնք այնտեղ փոքր առավելություն ունեն։





























