Եմենի հյուսիսում մայիսի 25-ին ահաբեկչություն է իրականացվել, որին զոհ է գնացել  շիա բնակչության առնվազն 12 ներկայացուցիչ:

Ինչպես հաղորդում է «Ռոսբալտը»,  մահապարտ վարորդը մեքենան պայթեցրել է դպրոցի մոտ: Երկրի զինված խմբավորումներից ոչ մեկն առայժմ չի ստանձնել ահաբեկչության պատասխանատվությունը:

Ինչպես տեղեկացրել էր NEWS.am-ը, մայիսի 21-ին եւս Եմենում ահաբեկչություն էր տեղի ունեցել, որի արդյունքում զոհվել էր մոտ 100, վիրավորվել ավելի քան  300 մարդ: