Ուրբաթ առավոտյան նավթի գինն աճում է նախորդ օրվա կտրուկ թանկացումից հետո, որի արդյունքում Brent-ը հասել է մայիսի 4-ից ի վեր ամենաբարձր մակարդակին։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent նավթի դեկտեմբերյան ֆյուչերսները վաճառվում են մեկ բարելը 113,92 դոլարով, ինչը 0,75 դոլարով (0,66 տոկոս) բարձր է նախորդ աճուրդների փակման ցուցանիշից։ Հինգշաբթի դրանք թանկացել էին 4,35 դոլարով (4 տոկոս)՝ հասնելով 113,17 դոլարի մեկ բարելի դիմաց։
Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում WTI նավթի դեկտեմբերյան ֆյուչերսները թանկացել են 0,85 դոլարով (0,85 տոկոս)՝ մինչև 100,32 դոլար մեկ բարելի դիմաց։ Նախորդ աճուրդների արդյունքներով դրանց գինը աճել է 2,32 դոլարով (2,4 տոկոս)՝ հասնելով 99,47դոլարի մեկ բարելի դիմաց։


























