ԱՄԷ իշխանությունները գրանցել են նավթի արտահոսք լցանավից Ումմ էլ-Քայվայն էմիրության ափերի մոտ։ Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով երկրի կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի պահպանության նախարարությանը։
Նշվել է, որ Ումմ ալ-Քայվայնում բոլոր լողափերն ու առափնյա գոտիները փակվել են, մինչև մասնագետներն ավարտեն իրավիճակի գնահատումը և որոշեն անվտանգության ապահովման ու ծովային միջավայրի պաշտպանության համար անհրաժեշտ միջոցները։ Արտահոսած նավթի ճշգրիտ քանակի մասին չի հաղորդվում։





























