«Թուֆենկյան բարեգործական հիմնադրամը» Հայաստանում չի դադարեցրել իր գործունեությունը; Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց հիմնադրամի տնօրեն Մարի Մաթոսյանը: Նշենք, որ օրերս լուրեր էին պտտվում, որ հիմնադրամը դադարեցնում է որոշ բարեգործական ծրագրերի ֆինանսավորումը: Սակայն Մ. Մաթոսյանն ասաց, որ ժամանակավորապես դադարեցրել են միայն «Զանգակատուն» հ/կ-ին դրամաշնորհի տրամադրումը, իսկ մյուս ծրագրերը ընթացքի մեջ են:
Մասնավորապես` հիմնադրամը ծրագրեր է իրականացնում ընտանեկան բռնության, կանանց իրավունքների ոլորտներում, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղում:
Նշենք, որ Թուֆենկյան հիմնադրամը ստեղծել է ամերիկահայ գործարար Ջեյմս Թուֆենկյանը: Հիմնադրամը ծրագրեր է իրականացնում Հայաստանում եւ Նեպալում:




























