Հոկտեմբերի 7–9-ը Երևանում կայացած Միջազգային առևտրի և ներդրումների ֆորումի՝ ITIF 2026-ի շրջանակում ԱրմՍվիԲանկի հովանավորությամբ կազմակերպվել է Գալա ընթրիք` ֆորումի մասնակիցներին ընձեռելով հնարավորություն ոչ պաշտոնական միջավայրում գործարար քննարկումները շարունակելու:

ԱրմՍվիսԲանկը մշտապես կարևորել է հայկական բիզնեսի արտահանման հնարավորությունների ընդլայնումն ու միջազգային շուկաներում մրցունակության բարձրացումը։ Այս համատեքստում Բանկն աջակցում է այն նախաձեռնություններին, որոնք խթանում են հայաստանյան արտադրողների և միջազգային գործընկերների միջև նոր գործարար կապերի ձևավորմանը։ Այդպիսի նախաձեռնություններից է նաև Միջազգային առևտրի և ներդրումների ֆորումը՝ ITIF 2026-ը։

Հայաստանի ներդրումային խորհրդի կողմից կազմակերպված ITIF 2026-ն այս տարի կենտրոնացած էր Հայաստանի սննդամթերքի և խմիչքների, այդ թվում՝ թարմ մրգերի և բանջարեղենի ոլորտների արտահանման ներուժի ներկայացման վրա։ Ֆորումը մեկտեղել էր միջազգային դիստրիբյուտորների, ներմուծողների, առևտրային ցանցերի ներկայացուցիչների և հայաստանյան արտադրողների։

Եռօրյա ծրագրի շրջանակում անցկացվել են պանելային քննարկումներ, հայկական արտադրանքի ցուցահանդես՝ հայաստանյան արտադրողների 46 տաղավարներով, B2B գործարար հանդիպումներ և այցելություններ արտադրական ձեռնարկություններ։ Մասնակիցները քննարկել են արտադրանքի մատակարարման, արտահանման կարողությունների և թիրախային շուկաների պահանջներին առնչվող հարցեր՝ նախադրյալներ ստեղծելով հետագա համագործակցության համար։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից