Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ավտոբուսի վթարի հետևանքով տուժածները բոլորը Հնդկաստանի քաղաքացիներ են եղել: NEWS.am–ի տեղեկություններով նրանք ավտոբուսով աշխատանքի գնալիս են եղել։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ այսօր՝ հոկտեմբերի 23–ին, Ժամը 09:00-ի սահմաններում «Hyundai» մակնիշի ավտոբուսը Աճառյան 61/10 հասցեի բակային հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է։
Վթարի հետևանքով 11 հոգի տեղափոխվել են մի մասը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», մի մասն էլ «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոններ։
Վթարի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոբուսի սեփականատիրոջ վարորդի և վիրավորների ինքնությունը։
Կայքի տեղեկություններով՝ ավտոբուսը հաշվառված է «ՄԼԼ ԻՆԴԱՍԹՐԻԱԼ» ՍՊԸ-ի հաշվեկշռում իսկ բոլոր վիրավորները օտարերկրացիներ են։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։





























